Շփման գծում կրակի խտությունը թուլացել է պատերազմի առաջին օրերի համեմատ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերի համեմատ շփման գծում կրակի խտությունը թուլացել է: Այս մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը, բայց առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն, կարճաժամկետ, այդ խտությունը միանգամից նորից բարձրանում է»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



