Նախօրեին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը՝ Հակոբ Սիմիդյանի հրամանատարությամբ, մեկնում է առաջնագիծ։ Երեկ տեղեկացանք, որ նրանք դեռ Գորիսում են։ Ավելի ուշ հասել էին Խնձորեսկ՝ Հայաստանի սահման։ Ջոկատի անդամ Վիլեն Գաբրիելյանին՝ Նավակ Ճոճողին, որն իրեն նաեւ Օմարի արծիվ էր կոչում, երեկ հարցրինք՝ մնալո՞ւ եք Գորիսում, թե՞ վարժանքներ եք անցնելու եւ մեկնեք Արցախ․ «Չէ, ես այնտեղ չեմ, ես այլ առաքելությամբ եմ, իրենց տեղաշարժից տեղյակ չեմ», ասաց Գաբրիելյանը ու չպատասխանեց, թե ինչ առաքելությամբ ու որտեղ է հիմա ինքը։ Ջոկատի այլ կամավորականների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Հիշեցնենք, որ ՔՊ կամավորական ջոկատի կազմում են Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Սիփան Փաշինյանը, Վահագն Հովակիմյանը եւ այլք:
Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



