Ալաբամայի բնակելի թաղամասերից մեկում ԱՄՆ ՌԾՈՒ-ի վարժական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 2 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖլորիդայից թռած ԱՄՆ ռազմածովային ուժերի վարժական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալաբամայի բնակելի թաղամասում` Պարսից ծոցի ափի մոտակայքում, զոհվել է ինքնաթիռում գտնվող երկու մարդ, փոխանցում է Associated Press-ը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի մամուլի խոսնակ Զաք Հարելը հայտնել է, որ T-6B Texan II ինքնաթիռում գտնվող երկու անձինք մահացել են, սակայն նրանց անունները չի հայտնել: Ավիավթարի արդյունքում այլ զոհերի մասին չի հաղորդվում:
Ալաբամայի Ֆոլի քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Ջոյ Դարբին հայտնել է, որ հրշեջները ժամանել են տան մոտ հրդեհի մասին կանչով: Հրդեհվել է նաեւ մի քանի ավտոմեքենա: Նրանց հաջողվել է արագ կանգնեցնել կրակը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոբիլ քաղաքի հարավ-արեւելքում` Ֆոլիի մոտակայքում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



