Հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ. ԱՀ նախագահ (լուսանկարներ)
ԲԼՈԳԱյսօր հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:
Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»,- գրել է ԱՀ նախագահը։

1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



