ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը գաղտնի զորավարժություններ է անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունն ավարտել է գաղտնի զորավարժությունները, որոնք կոչված են ստուգել ուժերի պատրաստվածության մակարդակ պատերազմի դեպքում, գրում է Stars and Stripes-ը:
Austere Challenge 2021 կոչվող զորավարժություններին մասնակցել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շուրջ 4.400 զինծառայող, հայտարարել է հրամանատարության` զորավարժությունների եւ գնահատման հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Ջոն Բոյդը:
«Սպեկտրը բավականին լայն է... Հարկ է նշել, որ մենք աշխատում ենք բազմաթիվ խնդիրների ուղղությամբ»,- ասել է նա:
Զորավարժությունների մանրամասները գաղտնի են, սակայն նշվում է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ զորավարժություններին ենթադրաբար փորձարկվել են բոլոր ուժերը` ցամաքային, ծովային, օդային, կիբեր եւ տիեզերական` հակամարտության դեպքում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



