«Ժողովուրդ». «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»–ի ֆինանսական հաշվետվության համաձայն ՀԷՑ–ից ստացված եկամուտն աճել է 60%-ով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը վերջերս հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի ֆինանսական տվյալները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ի, կամ ինչպես այդ փաստաթղթում է նշված՝ «Հայաստանյան սեգմենտի» եկամուտը կազմել է 5 միլիարդ 700 միլիոն ռուսական ռուբլի, որը անցած՝2014 թվականի առաջին եռամսյակի 2 միլիարդ 300 միլիոն ռուբլուց ավել է 65,3 տոկոսով: Ըստ հաշվետվության՝ եկամտի նման աճը պայմանավորված է անցած տարվա օգոստոսին էլէներգիայի սակագնի բարձրացմամբ, ինչպես նաև՝ ռուբլու նկատմամբ հայկական դրամի արժևորմամբ: Սակայն հասույթը դոլարով հաշվարկելու դեպքում տեսնում ենք, որ աճը կազմել է մոտ 60 տոկոս՝65 մլն դոլարից դառնալով 105 մլն, ու սա հաստատ փոխարժեքի տատանումների հետ ոչ մի կապ չունի և բացառապես պայմանավորված է էլէներգիայի սակագնի՝ անցած տարվա օգոստոսի բարձրացման փաստով: Հետո էլ ասում են, թե վնասով են աշխատում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։