Ամերիկյան «BGR Group» լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում գործող ևս մեկ լոբբիստական ընկերություն՝ BGR Group-ը, խզել է կապերը Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը։
Ըստ Politico պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնում գործող ընկերությունը դեռևս շարունակելու է համագործակցությունը Ադրբեջանի հետ: Այդ երկրի համար լոբբիստական աշխատանքներ իրականացնող ամերիկացի գործիչների թվում են Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բիլ Դելահանթը (դեմոկրատ, Մասաչուսեթս), Չարլզ Բոստանին (հանրապետական, Լոս Անջելես), Ռենդի Ֆորբսը (հանրապետական, Վիրիջինիա) և Ալբերտ Ուինը:
Հիշեցնենք, որ նախօրեին Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ևս խզել էր Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



