Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավի վրա Ազովի ծովում երկու պայթյուն է որոտացել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հաջողվել է փրկել անձնակազմի անդամներից վեցին, երեքը հայտնվել են ծովում:
Արտակարգ ծառայությունների աղբյուրի տվյալներով՝ լցանավում, ընդհանուր առմամբ, 13 մարդ է եղել: Նշվում է, որ պայթյունները հաջորդել են Ազովի ծովի ջրային տարածքում տեղի ունեցած հրդեհին, որի ժամանակ նավթամթերք է բռնկվել:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ազովի ծովում պայթյունի պատճառ կարող էր դառնալ անվտանգության տեխնիկայի խափանումը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



