Բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին. ԱԻ փոխնախարարի կոչը
ԲԼՈԳՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Կորոնավիրուսի տարածման միտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Մենք բոլորս պատերազմի փուլում ցուցաբերեցինք միասնականություն և վիրուսի կանխարգելման հարցում նույնպես չպետք է վարանենք՝ յուրաքանչյուրս պետք է պայքարի այս կյանքեր խլող վիրուսի տարածման դեմ:
Մեր անելիքներից պետք է լինի ամենօրյա ռեժիմով մեր ծանոթ, բարեկամ, հարազատներին զանգելով, խնդրելով և աղաչելով հասնել նրան, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները, կլինի դա սգո միջոցառումների ժամանակ, թե՝ առօրյայում:
Հ.Գ. բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին…»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



