Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատգամավորների մի մասը ստորագրել է Արցախի ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ:

Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում»,«Հանրապետականներ»,«Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» եւ «Ժողովրդական շարժման միություն» գործող եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն է հայտնել նրանց այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար: Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը՝ կիրառելով արգելված զինատեսակներ, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք: «Մենք տարածքի համար չենք պայքարում, այլ մեր լինելիության, ինչի դեմ էլ դուրս են եկել Ադրբեջանը, նրա ռազմական ու քաղաքական աջակից Թուրքիան, որը տարածաշրջան է բերել վարձկաններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից: Այսօր, ավելի քան երբեւէ, Արցախի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ եւ հստակ քայլերը:

Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը՝ Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով: Ադրբեջանը, չցանկանալով այս հարցը քննարկել, տապալել է բանակցությունները՝ մեզ ներքաշելով պատերազմի մեջ: Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի պարզապես կոչերով. դրանք անզոր են կանգնեցնել այն բարբարոսությունները, որն անում է մեր հակառակորդը: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը հանուն հայության փրկության: Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականը նորից կրկնվի»,- եզրափակել է խորհրդարանի փոխնախագահը: Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով եւ հայ ժողովրդին աջակցություն հայտնելու աներկբա ցանկությամբ:

Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ պարզորոշ ներկայացնելու ագրեսորին, որը հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները: Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը հայտնել է, որ պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով խորհրդարանի օրակարգի ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են անհրաժեշտ՝ այս՝ իր բնորոշմամբ՝ արյունալի բաղնիքից դուրս գալու եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդին փրկելու համար: «Մենք այստեղ ենք ամենայն անկեղծությամբ եւ աջակցությամբ»,-մասնավորապես ընդգծել է Գիյոմ Կասբարյանը: ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը եւ հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: Նշվել է, որ հրադադարից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների, որին հայկական կողմը մշտապես պատրաստ է:

«Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից»,-մասնավորապես ասել են նրանք: Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ եւ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաեւ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի: Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից եւ նրա կարգավիճակի հստակեցումից հետո իրավիճակն էապես կբարեփոխվի եւ կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը: Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, եւ այսօր կենսական առաջնահերթություն է՝ գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները: «Կոչերն անզոր են՝ դադարեցնելու այս բարբարոսությունները»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նկատի ունենալով հայ գերիների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունները:

Հարց է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ: ՀՀ ԱԺ պատգամավորները նշել են, որ ադրբեջանաթուրքական այս ագրեսիայով փորձ է արվում պարտադրել փոխելու խմբի կազմը, ինչը հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում: «Ահաբեկիչների գործիքն ու նպատակը մեզ բոլորիս վախեցնելն է: Եթե մենք չենք վախենում ահաբեկիչներից, ապա նրանք պարզապես պարզում են ձեռքերը: Մենք այսօր գործ ունենք ահաբեկիչների հետ, եւ այսօր այստեղ ոչ ոք չի վախենում ահաբեկիչներից: Եվ հետեւաբար, մենք գնալու՛ ենք Արցախ, մենք մնալու՛ ենք Արցախում, մենք ապրելու՛ ենք Արցախում: Եվ այս հարցում մենք որեւիցե այլընտրանք չենք ընդունում»,-հանդիպումն ամփոփել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Ի՞նչ եղանակ սպասել հունիսի 16-ից 20-ին 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրեր դեռևս չեն հայտնաբերվել Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել Իրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճար Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս Իսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում Դպրոցական տղան զբոսանքի ժամանակ գտել է 2 միլիոն տարեկան մաստոդոնտի ատամ Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից Հայաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ առևտրի ծավալների ավելացումը Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները Մտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՊարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան