Բայդենը Ռուսաստանն անվանել է «ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը միջազգային ասպարեզում ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար, իսկ Չինաստանը խոշորագույն մրցակիցն է: Այս հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
«Կարծում եմ, Ամերիկայի համար ամենամեծ սպառնալիքն այս պահին, մեր անվտանգության և միությունների խափանման տեսանկյունից, դա Ռուսաստանն է: Երկրորդ, ես կարծում եմ, որ խոշորագույն մրցակից է Չինաստանը»,- ասել է Բայդենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ինչպիսի մոտեցում կդրսևորի ԱՄՆ-ն, դրանից կախված է՝ կշարունակե՞ն մնալ երկրները «մրցակիցներ, թե դա կվերածվի ավելի լուրջ մրցակցության՝ ուժերի հարաբերակցության առումով»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի երեքին կայանալիք նախագահական ընտրություններում Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցն է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



