Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռազմավարական խնդիրներ, քաղաքական նկատառումներ և ազգային շահեր. արդյո՞ք Իրանը միջամտում է ղարաբաղյան հակամարտությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Որոշ փորձագետներ ու մեկնաբաններ համոզված են, որ Իրանը վաղ թե ուշ պետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հօգուտ կողմերից մեկի։ Սպասումներն այնքան հեռու են գնացել, որ այժմ իրադարձությունների զարգացման գործում Թեհրանի հնարավոր հետագա դերին է սևեռված համընդհանուր ուշադրությունը, իրանական Resalat թերթին հղումով գրում է inosmi.ru-ն։

Ինչպես նշում է թերթը, կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է, որ Իրանը վերջապես բացահայտ միջամտի հակամարտությանը՝ աջակցելով այս կամ այն կողմին։ Այդ պատճառով էլ հակամարտության հետ կապված Իրանի պահվածքին հիմա շատերն են հետևում։ Սակայն ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերաբերյալ բազմաթիվ այլ պետությունների, հատկապես՝ հարևան պետությունների դիրքորոշումների, Իրանի դիրքորոշումը անցած բոլոր շաբաթների ընթացքում մնացել է անփոփոխ, չափազանց անկեղծ, թափանցիկ և առանց վերապահումների՝ շեշտելով խնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը խոսում է իր սահմաններում ամուր խաղաղության անհրաժեշտության մասին շատ պարզ և բաց լեզվով, քանի որ խաղաղաությունը երկրի սկզբունքային դիրքորոշումն է․ դրանք խոսքեր չեն, որոնք ուղղակի արտաբերվում են հանրության կողմից»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Իրանի դիրքորոշման համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած ռազմական հակամարտություն հանգեցնում է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը և ելնելով իր նույն սկզբունքային դիրքորոշումից՝ պաշտոնական Թեհրանը կարծում է, որ պատերազմի շարունակման դեպքում հաղթողներ չեն լինի, կլինեն միայն պարտվողներ և տուժածներ, որոնք կլինեն տարածաշրջանի խաղաղ բնակիչները և քաղաքացիական բնակչությունը։

Ինչպես նշում է թերթը, հակամարտությունում մյուս կարևոր նկատառումն այն է, որ պատերազմի շարունակությունը կհանգեցնի տարբեր տեսակի արտատարածաշրջանային ուժերի ակտիվացման, որոնք ձգտելու են Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն օգտագործել իրենց շահադիտական նպատակների համար՝ նշելով, որ «Իսրայեն արդեն իսկ ակնհայտորեն օգտագործում է իր շահերը, զենք է ուղարկում Ադրբեջանին և տարբեր տեսակի դիտարկումներ իրականացնում իրենց գլխավոր հակառակորդի՝ Իրանի հետ սահմանի մոտ»։

«Դա վկայում է, որ բոլոր նախազգուշացումները, որոնք ավելի վաղ Թեհրանը հակամարտության կողմերին արել էր պատերազմի հետևանքների վերաբերյալ, լիովին ճիշտ են և արդարացված»,- նշում է թերթը՝ ընդգծելով, որ Իրանը պետք է շարունակի պնդել հակամարտության բացառապես դիվանագիտական ուղիների անհրաժեշտությունը և հնարավորինս պաշտպանի երկու կողմերի խաղաղ և քաղաքացիական բնակչության շահերն ու կյանքը։

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան