Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էրդողանը մարտահրավեր է նետում իր հին ընկեր ու մրցակից Պուտինին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Նախագահ Էրդողանի կառավարության հաղթավարային նոր համալրումը ինչպես բարեկամության, այնպես էլ մրցակցության խորհրդանիշն է։ Ուբաթ Ուկրաինայի նախագահ Զելենսկին նրան շնորհեց պատվավոր մեդալ ի նշան երախտագիտության Կիեւին նրա անդավաճան աջակցության Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտությունում։ «Թուրքիան չի ճանաչել եւ չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնազավթումը»,- հայտարարել էր Էրդողանը՝ պատվավոր մեդալն ընդունելով Ստամբուլ Զելենսկու այցի ժամանակ։ Ուժեղ խոսք է եւ այն բանի ամենաակնհայտ նշանը, որ Թուրքիայից հյուսիս մեկ այլ առաջնորդի՝ նախագահ Պուտինի հետ Էրդողանի հարաբերությունները, հնարավոր է, սառում են»,- նշում է The Times-ը։

«Անցած 5 տարուց հետո, որոնց ընթացքում Պուտինն իրենց համատեղ հակաարեւմտյան տրամադրություններն օգտագործել էր որպես Էրդողանի վրա ազդելու լծակ, որ Թուրքիային կտրի ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից, Մերձավոր Արեւելքից մինչեւ Կովկաս թատերաբեմերում սկսում է ի հայտ գալ նրանց մրցակցության լարվածությունը,- նշված է հոդվածում։ - Երկու տղամարդկանց միջեւ անձնական ընկերությունը եւ միջազգային հարաբերություններին նրանց ընդհանուր պրագմատիկ ու գործնական մոտեցումը մինչեւ հիմա քողարկում էին նրանց հակադիր դիրքորոշումները սիրիական, լիբիական եւ ղարաբաղյան հակամարտություններում, ինչպես նաեւ արեւելյան Միջերկրական ծովում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ վեճում, որում Ռուսաստանն աջակցություն է հայտնել Աթենքին։ Ավելին՝ այս հարաբերություններին հատուկ ուժերի անհավասարակշռությունը,- համաշխարհային ասպարեզում Պուտինը շատ ավելի ուժեղ առաջնորդ է,- նրանց միջեւ պահպանում էր յուրատեսակ տարածաշրջանային Pax Kremlina»։

«Սակայն Սեւ ծովում Թուրքիայի կողմից վերջերս ստորջրյա գազի հանքավայրի հայտնաբերումը, որը գնահատվում է 400 մլրդ խորանարդ մետր, հիմա, հավանաբար, խախտում է հավասարակշռությունը՝ Էրդողանին դրդելով մտերմանալ Ուկրաինայի հետ, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը զսպի»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ «ռուսական գազի ներմուծումից Թուրքիայի կախվածությունը, որն Անկարայի դեմ Պուտինի գլխավոր առավելություններից մեկն է, արդեն նվազում է», իսկ «հաջորդ տարի պետք է երկարաձգվեն Ռուսաստանի հետ Թուրքիայի 5 գազային պայմանագրերից երկուսը, եւ Անկարան, հավանաբար, փորձելու է հասնել ավելի շահավետ պայմանների, քան նախորդ գործարքներն էին»։

«Թուրքիայի մոտ է հայտնվել նոր հաղթաթուղթ։ Ընթացիկ պայմանագրերում կետ կա, որը կոնկրետացնում է, թե Թուրքիան տարեկան որքան գազ է պարտավորվում ստանալ։ Սա նշանակում է, որ եթե անգամ նա չկարողանա գազ ներմուծել, միեւնոււյն է՝ դրա համար պետք է վճարի։ Հնարավոր է, որ Թուրքիան կփորձի այս կետը հանել»,- կարծում է Վիեննայում Հումանիտար գիտությունների ինստիտուտի Europe's Futures նախագծի գիտաշխատող եւ «Մրցակցող ուժ․ Ռուսաստանի ազդեցությունը Հարավարեւելյան Եվրոպայում» (Rival power: Russias influence in southeast Europe) գրքի հեղինակ Դիմիտար Բեչեւը։

«Ռուս-թուրքական հարաբերությունները նման են երկդիմի Յանուսին։ Դրանք ունեն նաեւ լուսավոր կողմ, բայց կա նաեւ մրցակցություն․․․ Պուտինը երբեմն ազարտային խաղացող է, ինչպես Ղրիմում եւ Դոնբասում։ Եվ հիմա Էրդողանը վարում է նույն խաղը՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղ եւ ռուսներին դնելով կատարված փաստի առաջ։ Բայց չեմ կարծում, որ նրանց հարաբերություններում տեղի կունենա վատթարացում մինչեւ խզում»,- հայտարարել է նա։

«Ամառվանից Անկարայի կողմից Կիեւին աջակցությունը դառնում է ավելի բացահայտ»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ «Ուկրաինան արդեն գնել է թուրքական արտադրության 6 ռազմական դրոն եւ քննարկում է եւս 48-ի գնման հնարավորությունը։ Ուրբաթ երկու երկրները ստորագրել են պաշտպանական համաձայնագիր, որը վերաբերում է սպառազինությունների արտադրությանը եւ ռազմավարական համագործակցությանը»։

«Մինչդեռ Պուտինը առաջնահերթ է համարում Էրդողանին իր կողքին պահելը՝ ՆԱՏՕ-ին եւ Վաշինգտոնին զայրացնելու համար, երկու առաջնորդների աճող գլոբալ ամբիցիաները կրկին բռնկում են հին մրցակցությունը, որն անտեսելն ավելի ու ավելի դժվարանում է: «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վստահության լուրջ խնդիր կա, որը չի բխում երկու երկրների միջեւ ուղիղ հարաբերություններից: Ամեն ինչ սկսվել է Իդլիբից, շարունակվում է Լիբիայում, Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ Ուկրաինայի եւ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարություններում»,- ասում է «Կապույտ երազանք» գրքի հեղինակ եւ միջազգային հարցերով վերլուծաբան Այդըն Սեզերը:

«Էրդողանն ու Պուտինը շատ առումներով նման են միմյանց. երկուսն էլ իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են հակաարեւմտականության հիմքով եւ իրատեսորեն մոտենում միջազգային հարաբերություններին: Նման է նաեւ ընդդիմության հանդեպ նրանց մոտեցումը: Երկու առաջնորդների մոտ էլ կայսերական կարոտաբաղձություն կա…մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ երկու առաջնորդների միջեւ սերտ հարաբերությունները չեն կարող մշտական լինել, եթե նրանք չեն աջակցում ինստիտուցիոնալ կառույցներին»:

«Սակայն կան նախանշաններ, որ Ռուսաստանը շարունակում է ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, ինչպես նաեւ հավանականություն, որ Ատլանտիկայից այն կողմ իրադարձությունները կարող են Էրդողանին գրավել դեպի Պուտինի կողմը: Վերջին հաշվով, Թուրքիայի քաղաքական կուրսը կարող է որոշվել նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո»,-նշում է պարբերականը:

«Նախագահ Թրամփը՝ եւս մեկ պոպուլիստական առաջնորդ, ում բնազդաբար ձգտում է Էրդողանը, գրեթե միայնակ հետ պահեց Ս-400-երի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցները, ինչպես նաեւ թուրքական պետական Halkbank-ի դեմ քրեական գործը՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու հետ: Հաղթանակի դեպքում Ջո Բայդենը, հավանաբար, կիրականացնի եւ՛ մեկը, եւ՛ մյուսը՝ ի ուրախություն նրանց, ովքեր Վաշինգտոնում Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեն, սակայն այն հնարավոր արդյունքով, որ Էրդողանին կգրավեն դեպի Պուտինի կողմն այն պահին, երբ ԱՄՆ-ն հնարավորություն ունենա Անկարային կրկին գրավել դեպի Արեւմուտքի կողմը»,-եզրափակում է The Times-ը:

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան