Բիբինն անժամկետ մեկնել է Մոսկվա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանից փորձեց պարզել, թե իրենց տնօրինությունն ինչպես է վերաբերվում մի քանի օր շարունակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցերին, ու արդյոք այն կարող է նպաստել, որպեսզի իրենք ինքնակամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հայտ ներկայացնեն:
Սակայն Սարջանյանը չկարողացավ մեր հարցին պատասխանել: Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն անժամկետ մեկնել է Մոսկվա: Նատալյա Սարջանյանն ասաց, որ Եվգենի Բիբինը Մոսկվայում մասնակցում է տնօրենների խորհրդի նիստին:
«Գործուղման է մեկնել, ու ես չեմ կարող ասել, թե երբ կվերադառնա»,- ասաց ՀԷՑ մամուլի խոսնակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



