Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսությունն անվտանգության սպառնալիքի հետ կապված դեկտեմբերի 9-ին դադարեցրել է աշխատանքը:
Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հյուպատոսության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին տեղեկատվություն ստանալու պատճառով Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին աշխատելու է սահմանափակ ռեժիմով»:
Հյուպատոսությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է արել «պաշտպանել զգոնության բարձր մակարդակ, հետեւել տեղական իրադարձություններին եւ սեփական անվտանգությունն ուժեղացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկել»:
Հյուպատոսությունը չի նշել հնարավոր անվտանգության սպառնալիքների բնույթը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



