«ԼՂ-ի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի երկուստեք համաձայնությունը»․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին հարցին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետը։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Պեսկովը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



