Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացել է կորոնավարակակրի հետ շփումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ շփումից հետո ինքնամեկուսացման մեջ կգտնվի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությանը:
«Քովիդ-19»-ով վարակված անձնավորության հետ շփվելու պատճառով Սերգեյ Լավրովը կինքնամեկուսանա: Նախապես ծրագրված այցերն ու հանդիպումները հետաձգվում են ավելի ուշ ժամկետի: Նախարարի ինքնազգացողությունը լավ է»,- հայտնել են գերատեսչությունից:
Հոկտեմբերի 28-29-ը նախատեսվում էր Լավրովի այցը Սարաևո և Բելգրադ: Հոկտեմբերի 26-ին ռուս նախարարը վերադարձել է Հունաստանից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



