Ախալքալաքում մահացել է Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերան Սամսոն Հովհաննիսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սամսոն Հովհաննիսյանը մահացել է կյանքի 107-րդ տարում, հայտնում է JNEWS-ը:
Սամսոն Հովհաննիսյանը, ով սեպտեմբերի 12-ին դարձել էր 106 տարեկան, մահացել է Վրաստանի հարավային Ախալքալաք քաղաքում:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա կռվել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանում, իսկ պատերազմից հետո 60 տարի Ախալքալաքում աշխատել է տարբեր ղեկավար պաշտոններում:
Վերջին տարիներին վետերանին խնամում էին հարազատները, քանի որ նա հազիվ էր տեսնում ու լսում: Սակայն, չնայած տարիքին, Սամսոն Հովհաննիսյանն ամեն առավոտ գնում էր խանութ՝ մթերք գնելու, փորձում էր ինքնուրույն լինել եւ միշտ ուրախ էր հյուրեր ունենալու համար:
Սամսոն Հովհաննիսյանը ծնվել է Ախալքալաքի հեռավոր Սամսար գյուղում՝ 1914 թվականին, հողագործի ընտանիքում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



