Հայաստանի ՊՆ. Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ, հակառակորդի գրոհները հետ են մղվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակումը բոլոր ուղղություններով: Բացի այդ, հակառակորդը շարունակել է գնդակոծել խաղաղ բնակչությանը: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ: Հակառակորդը փորձել է գրոհներ իրականացնել նաեւ Բերձորի ուղղությամբ, ինչպես նաեւ մոտենալ Հայաստանի սահմաններին՝ օգտագործելով հրետանի ու անօդաչու թռչող սարքեր: Այս բոլոր գրոհները հետ են մղվել»,- ասաց նա:
Հովհաննիսյանը հավելեց, որ մարտերը հյուսիսում ավելի քիչ լարված են եղել:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



