Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում գտնվող երկրորդ գերուն տեղափոխելը բժշկական առումով հակացուցված է․ ԿԽՄԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը։

Այսօրվա գործողությունն իրականացվել է կողմերի փոխհամաձայնությամբ․աճյունները ադրբեջանական կողմից Հայաստանին են արտահանձնվել հայ-ադրբեջանական սահմանին։ ԿԽՄԿ-ն մասնակցել է մարդասիրական գործողությանը որպես չեզոք միջնորդ։

Բացի այդ, կողմերի միջև փոխհամաձայնությամբ հայկական կողմին է արտահանձնվել հակամարտության առնչությամբ պահվող մեկ քաղաքացիական անձ։ ԿԽՄԿ-ի աջակցությամբ տարեց կնոջը Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխել չորեքշաբթի օրը։ Քաղաքացիական երկրորդ անձին՝ տարեց տղամարդուն, ճամփորդությունն այս պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված է եղել։

«Ամուսնու, հոր կամ որդու հուղարկավորումը հոգեբանական տեսանկյունից կարևոր է ընտանիքի վիշտը փարատելու համար»,- ասել է Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։

«Չեզոք միջնորդի իր երկարամյա փորձի համաձայն՝ ԿԽՄԿ-ն փորձում է աջակցել կողմերին փոխըմբռնման եզրեր գտնել նույնիսկ ամենաբարդ հակամարտություններում ՝ լինի դա ռազմագերիների վերադարձի, վիրավորների տարհանման, երկկողմ մարդասիրական գործողությունների, թե աճյունների արժանապատիվ արտահանձնման միջոցով։

Աճյունների արտահանձնումը տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ։

Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ հակամարտության կողմերը պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ աճյունները վերադարձվեն ընտանիքներին՝ վերջիններիս կամ այն կողմի (երկրի) խնդրանքով, որի քաղաքացին է մահացածը։ ԿԽՄԿ-ի դերը՝ որպես չեզոք միջնորդի, կողմերին աջակցելն է իրենց պարտավորությունների կատարման հարցում:

Նշված գործողությունում ԿԽՄԿ-ի մասնակցությունը ներառել է կողմերին աջակցության տրամադրում՝ մարդասիրական սկզբունքների համաձայն աճյունների անվտանգ արտահանձնման ուղղությամբ և գործողությանը նախորդող կազմակերպչական աշխատանքների հարցում։

«Նման գործողությունները չափազանց կարևոր են զոհվածների ընտանիքների համար։ Իրենց հարազատների աճյունները չստանալու դեպքում ընտանիքների կորստի վշտին գումարվում է նաև անորոշության կսկիծը։ Հարազատի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենալը մեծ տառապանք է պատճառում ընտանիքներին»։

«Այս գործողությամբ հույս ունենք գոնե ինչ-որ չափով փարատելու ընտանիքների վիշտը։ Նրանք կկարողանան արժանապատվորեն և իրենց ավանդույթների համաձայն հուղարկավորել և հրաժեշտ տալ իրենց հարազատներին»։

ԿԽՄԿ-ն մշտապես պատրաստ է մասնակցելու համանման այլ գործողությունների՝ դրանց իրականացման շուրջ կողմերի միջև փոխհամաձայնության հասնելուն պես։

1992 թ․-ից՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր գործունեության սկզբից ի վեր՝ ԿԽՄԿ-ն բազմիցս աջակցել է իշխանություններին նման գործողություններում։ Անհրաժեշտության դեպքում ԿԽՄԿ-ն կշարունակի աջակցել նշված գործողություններին և անհայտ կորած անձանց առնչվող ցանկացած նախաձեռնության։  

Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրա