Ֆրանսիայում պարզել են Bataclan-ի գրոհին մասնակցած երրորդ ահաբեկչի ինքնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ոստիկանությունը պարզել Է երրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը, որը նոյեմբերի 13-ին Փարիզում մասնակցել Է Bataclan համերգասրահի վրա կատարված հարձակմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Le Parisien թերթին, խոսքը վերաբերում Է 23-ամյա Ֆուեդ Մոհամեդ Ագադին:
Հրատարակությունը ճշտում Է, որ ոստիկանությունը ահաբեկչի ինքնությունը պարզել Էր տակավին անցած շաբաթվա վերջին: Թերթի տվյալներով՝ ֆրանսիացին ծնվել Է Ստրասբուրգի մերձակա ոչ մեծ կոմունայում: 2013 թվականի վերջին նա Սիրիա Էր ուղեւորվել իր եղբոր՝ Քարիմի հետ միասին, որը կալանավորվել Է Սիրիայի սահմանում: 2015 թվականին նա վերադարձել Է Եվրոպա՝ իրականացնելու ամենաարյունալի ահաբեկչական գործողությունը Ֆրանսիայի պատմության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



