Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԱԾ-ն անցկացրել է հանդիպում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող բժշկական հաստատությունների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վ. Պետրոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը և պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Վ. Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է հղել բուժաշխատողներին՝ ռազմական դրության և համավարակի տարածման պայմաններում կազմակերպվող աշխատանքի համար, ինչպես նաև անդրադարձ է կատարել հատկապես զորակոչային տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունների պատշաճ և օրինական իրականացմանը՝ ընդգծելով, որ կեղծ դրական պատասխաններ տալու երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանել առավել խիստ հսկողություն,հետևողականորեն վերահսկել ենթակա անձնակազմի գործունեությունը:

 

Հանդիպման ընթացքում նախանշվել է նաև այն իրողությունը, որ Ազգային անվտանգության մարմինները տիրապետում են օպերատիվ իրավիճակին և նման օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ՝ ասվածին հավելելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և անգամ հանրային հնչեղություն ունեցող նմանատիպ դեպքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունների մանրամասները:

Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կազմակերպել համագործակցված աշխատանք՝ քննարկված օրակարգային հարցի շրջանակներում հնարավոր թերացումներից, բացթողումներից և իրավախախտումներից զերծ մնալու նպատակով:

ՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ) Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՍարդարապատումԵս կուզենայի այսօր տեսնեի ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ․ Լևոն Սարգիզով Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ ԾառուկյանՀունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների ժողովուրդ ջան հանուն իրական հաղթանակների ու փոփոխությունների. Արամ Վարդևանյան300 հազար ադրբեջանցիները մեկ օրում չեն գալու․ դա երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդիր է․ Կարպիս Փաշոյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԵրբեք թույլ մի տվեք ատամնաբույժին այսպես սրսկելՄեր հավատքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ամուր մնա և փոխանցվի մեր ապագա սերունդներին. Նարեկ ԿարապետյանԱրամ Վարդևանյանը՝ առողջության, Քոչարյանի թիմից Կարապետյանի թիմ անցնելու մասին«Ուժեղ Հայաստանի» ուժեղ քայլերթը Բյուրեղավանի փողոցներումՄայիսի 28-ը մեր հաղթանակի օրն է. Հրայր ԿամենդատյանՀանրապետության օրվա ուղերձով Սամվել Կարապետյանը խոսեց պետության մասին Առեղծվածային կերպով անհետ կորած երեխաներ Շնորհավոր Հայաստանիս 108-ամյա Հանրապետության տարեդարձը. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանը» նախընտրական հանդիպումները շարունակում է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքումՀնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը, նրա հետ միասին` «ՀայաՔվե» միավորման անդամները, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին Հատուկ ուղերձ` Հանրապետության օրվա կապակցությամբ. Ուժեղ Հայաստան Երևանը հեռացնում է «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը փաստաթղթերից․ Զախարովա Բյուրեղավանի Ուժեղ ընդունելության համար Շնորհակալ ենք. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեի» վարչության անդամ Ռոզեթ Օստակարայանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի` Սարդարապատ այցի ժամանակ կատարում է համանուն երգըԳյուղմթերքի արգելքի իրական պատճառները Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ․ Տոնոյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին Մարդիկ խուճապի մեջ են․ TikTok-ում տարածվող «վտանգավոր» սննդային թրենդը հասել է նաև ՀայաստանՇնորհավորում եմ ՀՀ Զինված Ուժերին տոնական զորահանդեսի կապակցությամբ. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ Ապարանում Արագածոտնում «BMW»-ն հայտնվել է ձորակում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Ձեր խոհանոցում քաղցկեղի դեմ գաղտնի զենք կա Թրամփը բացահայտ միջամտում է ՀՀ ներքին գործերին Մենք կվերականգնենք մեր արժանապատվությունըՀայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան. տեղի է ունեցել Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից uահմանափակում է մրգի և բանջարեղենի ներկրումը Հայաստանից «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում ԲյուրեղավանումԵթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը կհարստանա, թող ապահովի. Լավրով Տղամարդը խանդի պատճառով քիմիական նյութով այրել է կնոջըԿրակnցներ՝ Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի ազգականն է եղել Մայիսի 28-ը պետական կամքի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության վերածննդի օրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը հանրությանը պատրաստում է գազի գնի թանկացմանը Հերթական ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ «Ի վերջո ինչո՞վ է նա հպարտանում երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց և սեփական ժողովրդին լքելուց հետո». Սամվել Կարապետյան Իրանից զգուշացում է հնչում TRIPP-ի վերաբերյալ Վեհափառը օրհնում է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներինՏղամարդը դաժանորեն սպանել է իր հղի կնոջը դստեր աչքի առաջՄեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերովՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել «ՀայաՔվե» միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբ