Ֆրանսիայի իշխանությունները հրահանգել են իրենց դեսպանություններին ուժեղացնել անվտանգության միջոցառումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի իշխանություններն այլ երկրներում իրենց դեսպանություններին հրահանգել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ Ելիսեյան պալատում կայացած պաշտպանության խորհրդի նիստի ավարտին: Տվյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ սաուդյան Ջիդդա քաղաքում տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է ֆրանսիական հյուպատոսության պահակախմբի անդամներից մեկի վրա:
«Մենք որոշել ենք միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ապահովենք մեր շահերի և մեր քաղաքացիների անվտանգությունը: Հրահանգներ են տրվել մեր դեսպաններին՝ ուժեղացնելու անվտանգությունը»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



