Ֆրանսիան և ԵՄ-ն պատրաստ են օգնել Թուրքիային և Հունաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷգեյան ծովի ավազանում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն իր թվիթերյան էջում գրել է, որ Ֆրանսիան պատրաստ է անհապաղ օգնել Թուրքիային և Հունաստանին, եթե երկու երկրների կառավարություններից որևէ մեկը հայտարարի դրա կարիքի մասին:
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ ԵՄ-ն հետևում է Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Հունաստանի և Թուրքիայի տարածած հայտարարություններին: Նա հավելել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



