Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈւ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ. Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ-երը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով։ Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։
«Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ։ Բայց մարտերը շարունակվել են և հստակ որևէ բան այս ուղղության մասին նշել այս պահին չեմ կարող»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



