ԵՄ-ն որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել ԼՂ հակամարտությունից տուժած բնակչությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչների առավել հրատապ կարիքները հոգալու համար:
Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խաղաղ բնակիչների կյանքեր են խլել: Մենք չափազանց մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի վատթարացմամբ`հաշվի առնելով գալիք ձմեռը և սրվող կորոնավիրուսային համաճարակը»,-ասել է պաշտոնյան:
Այս ֆինանսավորմամբ ԵՄ արտակարգ մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 900 000 եվրոյի է հասել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



