Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անօդաչուների անվերջ պատերազմ Լեռնային Ղարաբաղում․ Le Monde-ի անդրադարձը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիական հայտնի Le Monde պարբերականը կրկին անդրադարձել է ԼՂ-ում ընթացող ռազմական գործողություններին՝ այս անգամ ներկայացնելով ադրբեջանական կողմի հասցրած ավիահարվածներից խուսափելու համար Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխվածների դրությունը և նրանց ապրումները։

Պարբերականի թղթակից Իզաբել Մանդրոն նշում է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող առաջին քաղաքը՝ Գորիսը, այս օրերին լի է արցախցի փախստականներով, որոնք իրենց տունը լքել են հիմնականում թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերից և հրթիռային հարվածներից խուսափելու համար։ 

«Երևանի բնակիչները Գորիս են ժամանում, որպեսզի ապաստան առաջարկեն գնալու տեղ չունեցող ընտանիքներին»,- ասվում է հոդվածում և մեջբերվում Արցախի արտգործնախարար Մասիս Մաիլյանի խոսքերն այն մասին, թե ադրբեջանցիների հիմնական նպատակը ԼՂ բնակչությանն իր տներից քշելն է։

Նշվում է, որ Հայաստանում, ամբողջ Երևանում ընդհանուր ուժերի մոբիլիազացում է կատարվում, տղամարդիկ զինկոմիսարիատներ են գնում, ռազմական պատրաստություն անցնում, որպեսզի ռազմաճակատ մեկնեն։ Խոսվում է նաև կանանց ռազմական խմբերի ստեղծման մասին։

Լեռնային Ղարաբաղի վրա օդային հարձակման մասին հայտնող ազդանշանների մասին պատմում է ընտանիքի հետ Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Արշալույս գյուղ ժամանած Սուսաննա Գրիգորյանը։ 

«Ստեփանակերտում այդ ամենը սկսվել է սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 8:10-ին: Ավագ դուստրս գրեթե ուշագնաց եղավ: Մենք պատուհաններից տեսնում էինք կողքով անցնող անօդաչուները և փորձում կռահել՝ որտեղ են դրանք ընկնելու: Երեք օր ու գիշեր անցկացրինք նկուղում, իսկ հետո, երբ հասկացանք, որ այս ամենը երկար կտևի, հեռացանք»,-պատմել է կինը՝ արցունքն աչքերին հավելելով, որ նախկին արցախյան պատերազմի, ինչպես նաև ապրիլյան քառօրյայի ժամանակ ինքն ու իր ընտանիքը չեն մտածել ԼՂ-ն լքելու մասին:

Այնուհետև հեղինակը նշում է, որ մարտերի դաժանությունն առավել խտացնում են սարսափելի պատմություններն առ այն, թե ինչպես են իրենց հարազատների բջջային հեռախոսներից զանգահարել թշնամիներն ու պարծեցել, որ սպանել են ու այլանդակել գերիներին:

«Սա ակնհայտ հոգեբանական ահաբեկչություն է»,-Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքը մեջբերում է լրագրողը՝ հիշատակելով այն զարհուրելի դեպքը, երբ հայ զինվորին գլխատելուց հետո չարագործը զանգահարել էր զոհի եղբորն ու ասել այդ մասին:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տնօրեն, գնդապետ Սուրեն Խաչատրյանը լրագրողուհու հետ զրույցում նշել է, որ «աա դաժան պատերազմ է»:

«Այստեղ («Եռաբլուր»-ում) կողք-կողքի ավելի քան երկու հարյուր նոր գերեզման կա, որոնցից շատերի վրա գրված է 2001-2020 թթ.: Երեքշաբթի վերջին շարքի հետևում աշխատում էր չորս էքսկավատոր՝ մաքրելով ահռելի տարածությունը»,-եզրափակել է Մանդրոն:

Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ Կարապետյան