Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը:
Ավելի վաղ, հոկտեմբերի 31-ի առավոտյան և կեսօրին Ադրբեջանը շարունակել էր կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ստեփանակերտը, Մարտունին,Մարտակերտը Շուշին հայտնվել էին հակառակորդի արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



