ՀՅԴ գրասենյակում արվեստի ու գիտության գործիչները քննարկել են արցախյան ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր տեղեկություններով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում արվեստի ու գիտության շուրջ երկու տասնյակ գործիչներ քննարկել են արցախյան ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակը, հանդես եկել մի շարք առաջարկներով։
Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։
Վերջինս հաստատեց, որ մտավորականության հետ քննարկում է տեղի ունեցել, սակայն մանրամասներ չհայտնեց։
«Մենք հանդիպումներ և քննարկումներ ունենում ենք տարբեր շրջանակների հետ, բնականաբար, օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրադրությունն է»,- NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



