Թուրքիան փորձում է ամրապնդել ռազմական կապերը Քաթարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան քննարկում է Քաթարի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Քաթարի Գլխավոր շտաբի պետ Գանիմ բեն Շահինը և Դոհայում թուրքական ռազմական կցորդ Ալբայ Բուրակ Չեթինը քննարկել են երկու երկրների միջև ռազմական գործակցության դրույթները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Քաթարի Պաշտպանության նախարարության հայտարարության, Գլխավոր շտաբի պետ Գանեմ բին Շահինը հանդիպել է Դոհայում թուրքական ռազմական կցորդ Բուրակ Չեթինի հետ: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության տեղեկությունների, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Թուրքիայի և Քաթարի զինված ուժերի միջև անցկացվել են «Նասր-2020» ռազմական զորավարժությունները, որոնք ավարտվել են 2020թ. հոկտեմբերի 29-ին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



