Վրաստանի վարչապետը ինքնամեկուսացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կորոնավիրուսով վարակված իր աշխատակցի հետ կապ ունենալու պատճառով ինքնամեկուսացվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
«Ցավոք, ես ստիպված եմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակցի մոտ, ում հետ ես երեկ երկարատեւ հաղորդակցվել եմ, թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսը: Հետևաբար, ես անցել եմ ինքնամեկուսացման և շարունակում եմ աշխատել այդ ռեժիմով», - ասված է հայտարարության մեջ :
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



