Կանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. hրդեհները տեղի են ունեցել կիրակի գիշերը` Օնտարիո նահանգում: Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը։
Միմյանցից 7 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցիներում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել վեց ժամ տարբերությամբ: Հրդեհների հետևանքով եկեղեցիներն ամբողջությամբ այրվել են։ Տեղական ոստիկանությունը և իշխանությունները կասկածելի են համարում մի քանի ժամ տարբերությամբ երկու եկեղեցիներում հրդեհի բռնկումը և չեն բացառում հրկիզման վարկածը։
Տեղական ոստիկանության ծանր հանցագործությունների քննության բաժնին հանձնարարվել է հրշեջ պահպանության վարչության հետ համատեղ հետաքննություն անցկացնել։




1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



