Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի դեմ ահաբեկիչների ներգրավումն ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է. ՀՀ ԱԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։ Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների` Արցախի Պաշտպանության բանակի կողմից գերեվարման փաստին։

«Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից:

 

Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից և Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:

Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը:

Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»,-նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՀույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրաԲանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետոՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ