Երևան ժամանած իսպանացի կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային դուրս շպրտել ՆԱՏՕ-ի կազմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում կոչ է արել Թուրքիային դուրս հանել ՆԱՏՕ-ի կազմից։
«Մեր դեմ արգելված զինատեսակ է օգտագործվում, իսկ աշխարհը լռում է այս մասին։ Ինչու՞ արևմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից»,- գրել է նա։
Քաղաքական գործիչը գրառմանը կից հրապարակել է նաև մի տեսանյութ, որում հարազատների կողքին նստած մի հայ ծերունի կոչ է անում Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից և թույլ չտալ այդ երկրին իրագործել նախնիների պանթուրքական երազանքը։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



