Մոսկվայում գազի բալոնի պահեստում հրդեհ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հարավում գազի բալոնի պահեստի հրդեհ է բռնկվել։ Այն տեղայնացվել է, գրում է «Ինտերֆաքսը»։ «Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղայնացվել է մոտ 300 քմ տարածքում: Զոհեր չկան։ Պահեստը տեղակայված է արդյունաբերական գոտում՝ բնակելի շենքերից հեռու: Բնակելի շենքերի բռնկման վտանգ չկա։ Շենքը, որում պահվում էին բալոնները, փլուզվել է», - հայտնել է աղբյուրը: Շրջակա պահեստների և ձեռնարկությունների անձնակազմը տարհանվել է: Գործակալության զրուցակիցը շեշտել է, որ Մոսկվայի հարավում հրդեհի կրակի տարածման վտանգը դեռևս առկա է:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



