Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Օպե­րա­ցի­ան պլա­նա­վո­րող­նե­րը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդիր են դրել»․«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայի գլխավոր շտաբում, և պատահական չէ, որ տարբեր լուրջ փորձագիտական շրջանակների տվյալներով՝ Թուրքիայի գլխավոր շտաբից մոտ 600 բարձրաստիճան զինվորական պատերազմի սկզբից գտնվում է Ադրբեջանում: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Դիտարկելով արդեն այս փուլում առկա իրողությունները՝ նախ շեշտեց. «Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ Արցախը գրավելու ու հայաթափելու պլան ունեին, այսինքն՝ բլից-կրիգ, որը ձախողվեց:

Արդեն պատերազմի երկրորդ,երրորդ օրերին պարզ եղավ, որ նրանք չկարողացան համապատասխան խորք ապահովել: Թեպետ երկու անգամ ճեղքումների փորձ արվեց, բայց դրանք ևս ձախողվեցին: Այսինքն, հիմա դիրքային կռիվ է: Մենք իրավիճակը պետք է գնահատենք ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներով, լեռնանցքներով ու բարձունքներով: Կռիվն արդեն նախալեռնային ու լեռնային շրջաններում է, որտեղ թշնամու զրահատեխնիկայով ճեղքումներն անհնար են: Երկրորդ հանգամանքն էլ կա. պատերազմի սկզբից մինչև վերջերս օդուժի առավելություն ունեին: Խոսքը, մասնավորապես, թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ների մասին է: Այդ առավելությունը, սակայն, աստիճանաբար չեզոքացվեց»: Հ. Նահապետյանն ընդգծեց, որ հիմա թշնամին ընդամենը փորձում է քանակական, թվային առավելությամբ իր համար «հաղթական» ելքեր ապահովել, բայց հասնելով լեռնային և նախալեռնային պայմանների մարտական գործողություններին՝ այլ իրավիճակի է հանդիպում:

«Այդ հատվածներում շատ ավելի նվազ ուժերով կարելի է շատ լավ պաշտպանություն, ինչպես նաև տեղերում հակահարձակում կազմակերպել: Այսինքն, այն, ինչ արվում է մեր ուժերի կողմից: Բացի այդ, հայկական ուժերն իրենց խորագետ քայլերի միջոցով թշնամուն նաև ծուղակի մեջ են վերցնում, որի օրինակներն արդեն հայտնի են: Ընդհանուր առմամբ, այսօր դիրքային կռիվ է գնում, ու հակառակորդն աստիճանաբար հյուծվում է: Այդ համատեքստում հաշվի առնենք նաև իր անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, որն աստիճանաբար անկում է ապրում. անձնակազմին խոստացել էին կայծակնային հարվածով մոտ մեկ շաբաթվա ընթացքում հաղթանակ տոնել, ինչը չկա և իրականություն չի դարձել»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով Թուրքիայի գործոնին՝ նա շեշտեց, որ պատերազմը պլանավորողներն իրականում կովկասյան մեծ պատերազմ ստեղծելու նպատակ ունեն:

«Ըստ այդ նպատակի՝ նշված պատերազմում մի կողմից Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պատերազմեն, մյուս կտրվածքով՝ Հայաստանի կողմից Ռուսաստանը, Ադրբեջանի կողմից՝ Թուրքիան, և այս մեծ հրդեհի բոցերը պետք է տեղափոխվեն Ռուսաստան: Առաջին թիրախը Ռուսաստանն է, երկրորդը՝ Իրանը: Այսինքն, օպերացիան պլանավորողները աշխարհաքաղաքական խնդիր են դրել: Այս առումով պատահական չէ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից պլանավորված ռազմական գործողությունների հարվածային ուղղությունը հիմնականում հարավային կողմում է: Այսինքն, Իրանից կտրել Արցախը, շրջանները վերցնել, մի կողմից մոտենալ Մեղրիին, մյուս կողմից՝ Նախիջևանում տեղակայված համապատասխան զինուժի առկայության պայմաններում վերցնել այն սեպը, որը խրված է թուրանական մեծ կայսրության ստեղծման ցամաքային ճանապարհին: Սա աշխարհաքաղաքական բաղադրիչն է, բայց Թուրքիան, բնականաբար, այլ շահեր ևս ունի»,-շեշտեց փորձագետը:

Այդ համատեքստում մատնանշելով արմատական իսլամիստների առկայությունն Ադրբեջանում՝ Հ. Նահապետյանը հավելեց. «Դրանք պատերազմին մասնակցելու պատրվակով կգտնվեն այնտեղ, բայց Թուրքիան հաջորդ փուլում Ադրբեջանում իշխանափոխություն է իրականացնելու, որի պարագայում իշխանության կբերի ադրբեջանցի սպաներին, գեներալներին, նաև իսլամ ծայրահեղականների: Նա Ալիևին կարող է ցանկացած պահի գահընկեց անել, և Ալիևն ունի այս ռիսկի գործոնը: Այդ առումով Թուրքիան սպասարկում է իր ազգային ու պետական շահերը: Հաշվի առնենք նաև այն, որ Էրդողանը, մեծ հաշվով, Ադրբեջանին որպես իր տարածք, իր ազդեցության գոտի է դիտում, որտեղ պատերազմից հետո կառավարումն իրենը պետք է լինի: Հիմա կառավարումը ռազմական առումով է, պատերազմից հետո նաև քաղաքական կառավարում է ակնկալում»:Հ. Նահապետյանի խոսքով, առհասարակ, պատերազմը փոխեց այն թյուր պատկերացումները, որոնք կային մինչ այս:

«Մարդիկ հասկացան մեկ պարզ ճշմարտություն. այն է՝ այս տարածաշրջանում իրականում կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Թուրքիայի առարկայական ազդեցությունը կարող է լինել: Ռուսաստանը, որպես մեր ռազմավարական դաշնակից, Հայաստանի հետ ստեղծած պաշտպանական երեք գոտու իրողություն ունի, որոնք ամրագրված են համապատասխան միջպետական պայմանագրերով: Առաջինը ՀԱՊԿ անդամակցությունն է, երկրորդը՝ 102-րդ ռազմաբազայի և Ռուսաստանի զինուժի հետ ուղղակի կնքած պայմանագիրը, երրորդ՝ հայ-ռուսական համատեղ զորախումբը: Այս երեք պաշտպանական գոտիներով է, որ Հայաստանը, բացի իր Զինված ուժերից, ունի նաև գործիքակազմ, որով կարող է ապահովել իր երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը: Պայմանագրերը հստակ կնքված են, և փոխադարձ պարտավորություններ կան»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, իր պարտականությունները կատարում է:

«Իսկ մեր դիվանագիտական հաջողություններն ուղղակիորեն կախված են մարտի դաշտում ունեցած մեր հաջողություններից: Ինչո՞ւ Ադրբեջանը հեղինակավոր, կշիռ և հակամարտությունը լուծելու պարտավորություններ ունեցող երկրների կողմից առաջարկված հրադադարի ռեժիմը չի պահպանում: Որովհետև հույս ունի, թե ռազմի դաշտում ավելի մեծ հաջողություններ կունենա, ինչը բանակցային գործընթացում իր համար առավել շահեկան դիրքեր կապահովի արդյունքների առումով: Ադրբեջանը և Թուրքիան երբեք չեն կանգնեցնի իրենց ռազմական գործողությունները, քանի դեռ, ըստ իրենց, հաջողություն ունեն:

Դիվանագիտական դաշտում հայկական կողմից առաջին փաստարկը մեր հաղթանակներն են լինելու, այնպես, ինչպես եղավ 1994թ. մայիս ամսին, երբ Ադրբեջանը խնդրեց երկարատև ու անժամկետ հրադադար, որը հենց ինքն էլ խախտել է»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ սա մեր ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին պատերազմն է: «Քանի դեռ իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու նպատակով «մեծ Թուրան» ստեղծելու իր հիվանդագին նկրտումները կյանքի կոչելու համար Թուրքիան չի համակերպվել այն իրողության հետ, որ Արցախի Հանրապետությունը, որի երաշխավորը ՀՀ-ն է, իրեն պետք չէ, այստեղ միշտ պատերազմներ կլինեն:

Միևնույն ժամանակ, պատերազմի կանխարգելիչ գործոնը կա, որը կար նաև այն ժամանակ, երբ Հայաստանը, որպես Խորհրդային Միության մաս, պաշտպանված էր խորհրդային ընդհանուր պաշտպանական համակարգով՝ ներառյալ ատոմային զենքով: Այնուամենայնիվ, որպես զսպիչ գործոն, այն կա նաև այսօր: Թուրքիան, այդուհանդերձ, շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանի նկատմամբ բացահայտ ագրեսիա ցուցաբերի, կարող է նաև ատոմային տակտիկական զենքի հարված ստանալ: ՌԴ ռազմական դոկտրինում ամրագրված համապատասխան հոդվածը ՌԴ-ին այդ իրավունքը վերապահում է»,-եզրափակեց ռազմական փորձագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»