Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 100 մարդ, տուժել՝ 994-ը», - ասված է վարչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի մասին։
Նշվում է նաև, որ հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել 847 մարդ, 127-ը շարունակում են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ։ Փլուզված հինգ շենքի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։



1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



