Թուրքիան տարհանում է Սիրիայում՝ Իդլիբում, իր խոշորագույն ռազմաբազան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ուժերը տարհանել են սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում տեղակայված իրենց խոշորագույն ռազմաբազան, տեղեկացնում է EADaily-ն:
Նշվում է, որ զինվորական անձնակազմով և տեխնիկայով շարասյուներ են նկատվել Համա նահանգի հյուսիսային «Մորեկ» բազայից հեռանալիս:
Հայտնի է, որ այդ բազան թուրքական 12 դիտորդական կետերից մեկն է, որոնք ստեղծվել են տարածաշրջանում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Վերջին ամիսներին թուրքական բազան շրջապատվել էր սիրիական բանակի կողմից: Այնտեղ գտնվող անձնակազմի անվտանգության երաշխավոր է դարձել Ռուսաստանը:
Ինչպես հաղորդում են սիրիական ռազմական աղբյուրը՝ Թուրքիան որոշել է հրաժարվել իր մի շարք դիտորդական կետերից Իդլիբում, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի հետ համաձայնագրի շրջանակներում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



