Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կա­նո­նա­կարգ­վում են ֆի­զի­կա­կան և իրա­վա­բա­նա­կան ան­ձանց գույ­քի կամ այլ մի­ջոց­նե­րի ներգ­րավ­ման դեպ­քե­րը, փոխ­հա­տուց­ման մե­խա­նիզմ­նե­րը․«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար ներգրավել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցներ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքում այդ միջոցների օգտագործման դիմաց պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում: Ներկայումս կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև այդ գույքի և միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները:

Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի բնութագրական մասում: Նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Սույն նախագծով կկանոնակարգվի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավելու դեպքերը և այդ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրելու մեխանիզմները: Ըստ նախագծի, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ու ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը և այլ միջոցները կարող են օգտագործվել առանձնահատուկ դեպքերում բնակչության պաշտպանության նպատակով` բնակչության պատսպարում և տարհանում, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների իրականացում, բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացում և այլն։

Արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի և առողջության պահպանման, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը և այլ միջոցները կարող են օգտագործվել համարժեք փոխհատուցմամբ: Արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի և առողջության պահպանման, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը և այլ միջոցները օգտագործվում են համապատասխան գույքի և այլ միջոցների սեփականատիրոջ և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

Օգտագործվող գույքը և այլ միջոցները վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում` գույքը և այլ միջոցները օգտագործման նպատակով կազմված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին կամ ընդունման-հանձնման ակտին համապատասխան՝ հաշվի առնելով գույքի և այլ միջոցների օգտագործման արդյունքում դրանց բնական մաշվածության աստիճանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ի վերջո ինչո՞վ է նա հպարտանում երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց և սեփական ժողովրդին լքելուց հետո». Սամվել Կարապետյան Իրանից զգուշացում է հնչում TRIPP-ի վերաբերյալ Վեհափառը օրհնում է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներինՏղամարդը դաժանորեն սպանել է իր հղի կնոջը դստեր աչքի առաջՄեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերովՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել «ՀայաՔվե» միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբԱդրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր ԿամենդատյանԱյսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի երթը դեպի Սարդարապատի հերոսաամարտի հուշահամալիրԶորահանդեսի նպատակն է ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանԱյսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինnւթյուն և ռազմական տեխնիկա. Փաշինյան Փաշինյանի՝ Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը բացահայտվել է. Ուժեղ ՀայաստանԿալասը հաստատել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքում է Կիևը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Ապարանում էՀՖՖ-ն հաղթել է Լոկոմոտիվին Լոզանի Արբիտրաժային դատարանում 35-ամյա կինը հղիությունը շփոթել է թունավորման հետ. երեխան ուղեղի վնասվածքով է ծնվելԴու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու՞ են. Արթուր ՄիքայելյանՀՀ զինուժի տարբեր ստորաբաժանումները՝ Հանրապետության հրապարակում Զորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանԻրանը հայտարարել է ԱՄՆ шվիաբազային hարվածելnւ մասին Դու կարող ես ունենալ լավագույն զենքը, բայց այն չհասնի նշանակետին անկազմակերպ լինելու պատճառով. Գոհար ՂումաշյանՀունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ ԾառուկյանՎթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանին. Axios Ինչպես տարբերել առողջ ելակն ու դեղերով աճեցված ելակըՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար․ Թրամփ Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին․ Ռուբիոն ներկայացրել է Թրամփին Հայաստան կատարած այցի արդյունքները «Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Առաջին ալիքը հրապարակել է «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մասնակիցների ցանկը «Արարատ-Արմենիան» ստացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը (տեսանյութ) Մայիսի 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու ՀՏ Հայկոն և Գևորգ Գասպարյանը նվաճել են Էվերեստի գագաթը Մեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանՄԻՊ-ը ծանոթացել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոնի շահառուների իրավունքների իրացման գործընթացին Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆ Վարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանՏարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ Մեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄայիսի 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Մենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետՄայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ Սիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանԵրևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին