Թրամփի շտաբը Միչիգանում ձայների հաշվարկը կանգնեցնելու հայց է ներկայացրել դատարան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը կանգնեցնելու հարցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բիլ Ստեպիենը: «Մենք այսօր Միչիգանի դատարան հայց ենք ներկայացրել, որպեսզի կանգնեցվի ձայների հաշվարկը, մինչև այն պահը, երբ գործընթացին նշանակալի հասանելիություն կլինի: Մենք նաև պահանջում ենք ուսումնասիրել այն քվեաթերթիկները, որոնք բացվել և հաշվարկվել են, երբ մենք հասանելիություն չենք ունեցել»,- ասել է Ստեպիենը:
Միչիգան նահանգում ձայների հաշվարկի արդյունքներով հաղթում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



