Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին, հայտարարեց, որ այս պահի դրութամբ չի կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված է. «Երբ նախատեսված լինի, կասենք»:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, Մնացականյանը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը եղել է Ժնևում. «Աշխատանքն առօրյա է այդ առումով՝ և համանախագահների հետ:
Համանախագահների հետ բոլոր մակարդակներով մեր աշխատանքները շարունակվում են ըստ անհրաժեշտության: Ամեն ինչն իրավիճակային է, մենք ունենք իրավիճակային զարգացում: Մենք հիմա հետապնդում ենք շատ կոնկրետ նպատակներ, որոնք արտահայտված են 4 կետերի մեջ»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



