Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվի պատերազմական հանցագործությունները նպատակը արցախցիների չափից շատ կորուստներ պատճառելն է. Արցախի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ՝ նշելով, որ չնայած հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններին առ այն, որ կողմերը կանխամտածված կերպով չեն գնդակոծի քաղաքացիական օբյեկտները, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության բնակավայրերին: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը և նոյեմբերի 6-ին՝ ողջ օրվա ընթացքում, հատկապես ինտենսիվ գնդակոծման են ենթարկվել, մասնավորապես, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հանրապետության մշակութային կենտրոն Շուշին: Ադրբեջանի կողմից մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, ինչի արդյունքում զոհվել է երեք խաղաղ բնակիչ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ նաև նշված է, որ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկում Արցախի Հանրապետության բնակավայրերը՝ օգտագործելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

«Արցախի Հանրապետության բնակավայրերի դեմ նմանատիպ սպառազինության կիրառումը վկայում է ադրբեջանական կողմի գործողությունների կանխամտածված լինելու մասին՝ միտված Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց շրջանում չափից շատ կորուստներ պատճառելուն և քաղաքացիական օբյեկտներին առավելագույն վնաս հասցնելուն, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և պատերազմական հանցագործություն:

Չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրների հրադադար հաստատելու բազմաթիվ փորձերին՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների շարունակումը, որոնք ուղեկցվում են բոլոր հնարավոր պատերազմական հանցագործություններով, վկայում է Բաքվի իշխանությունների՝ Արցախն իր քաղաքացիական բնակչությունից զրկելու մտադրության մասին: Այդ ֆոնին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական պատժամիջոցներն ամենագործուն միջոցն են՝ ստիպելու պաշտոնական Բաքվին կատարել իր ստանձնած պարտավորությունները և պատասխանատվության ենթարկել իրագործված հանցագործությունների համար:

Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան Արցախի քաղաքացիական բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է, որն Ադրբեջանը փորձում է իրագործել վերջին 30 տարիների ընթացքում: Կանխամտածված բռնարարքները, Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների դեմ պատերազմական հանցագործություններն իրականացվել են և՛ 1991-1994 թթ. և՛ 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում: Հարաբերական խաղաղ շրջանում Ադրբեջանն օգտագործում է իր ողջ քաղաքական զինանոցը՝ նպատակ ունենալով խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների իրացումը: 

Ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների և նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել և զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հենց այդպիսի և արդիական քայլ է, որով միջազգային հանրությունը վերջ կդնի Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է Հայաստան