Օրեր շարունակ ռմբակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին։ Երեկ Ստեփանակերտում հրթիռն ընկել էր բնակելի տան վրա, զոհվել էր 3 քաղաքացիական անձ․ տատը՝ երկու թոռների հետ: Արցախի փրկարար ուժերը փրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանում են փլատակների տակից: Օրվա ընթացքում լուրեր հաղորդեցին, որ արգելված կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս են պատճառել բնակելի տներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում վնասել տանիքները, պատշգամբները։ Ստեփանակերտում բոլոր լուսամուտներն առանց ապակի են մնացել՝ հրթիռակոծություններից բոլորը ջարդվել են։ Ավերածությունների ու նյութական վնասների չափը, ուղղակի, հնարավոր չէ հաշվել։ Ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, որ դաժան մարտեր են ընթանում Շուշիի մերձակայքում։
Ստեփանակերտում բոլոր լուսամուտներն առանց ապակի են մնացել. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



