Բաղդադում առնվազն 11 մարդ Է զոհվել շիաների մզկիթի մոտ իրականացված պայթյունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄահապարտը դեկտեմբերի 9-ին իրեն պայթեցրել Է Իրաքի մայրաքաղաքի արեւելյան մասում շիաների մզկիթներից մեկի մոտ, ինչի հետեւանքով զոհվել Է 11 մարդ, եւս 20-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյո ւրների:
Մահապարտը պայթուցիկ սարքը տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին) գործի Է դրել Ախլ ալ Բեյթ մզկիթի մուտքի մոտ:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը կարող Է աճել: Տեղում աշխատում են բժիշկները եւ ոստիկանության աշխատակիցները:
Մինչ այժմ տարածաշրջանում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



