Հադրութի մերձակայքում հիմա էլ կռիվ են տալիս մեր ստորաբաժանումները. ՊՆ ներկայացուցիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵթե ինչ-որ նշանակալի նահանջ ու բնակավայր ենք կորցնում, ապա դրա մասին հայտնում ենք: Այս մասին, այսօր՝ յոմեբերի 7-ին ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բայց եթե դուք դրա մասին իմացել եք ինձնից շուտ, որովհետեւ ինչ-որ մեկը ձեզ ասել է, քանի դեռ վերջին զինվորը այդ տեղամասում կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ դա նահանջ է եղել կամ կորուստ: ձեզնից շատերը օրեր շարունակ պնդում էին, որ մենք կորցրել ենք այս կամ այն տարածքը, ասում էիք Հադրութի մասին: Ես ասում եմ, որ Հադրութի մերձակայքում կռիվ են տալիս մեր ստորաբաժանումները: Ես չեմ կարող ասել՝ կորցրել ենք սա կամ նա, երբ մարդիկ մեր վստահությունն են ուզում, որպեսզի շարունակեն պայքարը»,-ընդգծեց նա:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



