Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այն, ինչ անում է Ռուսաստանն այս օրերին, գրված չէ եւ ոչ մի պայմանագրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Yerevan.today-ը գրում է. «Պատերազմի երկարաձգման հետ մեկտեղ, արդեն մի քանի օր է, ինչ նկատելի է ռուս-ադրբեջանական դիվանագիտական լարվածությունը։ Բազմիցս Ռուսաստանը դժգոհություն է հայտնել, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքից հակամարտության գոտի է տեղափոխում վարձկան ահաբեկիչների։ Օրերս, երբ ՌԴ արտգործնախարարը այդ մասին կրկին խոսեց՝ նշելով, որ 2000-ի չափ ահաբեկիչ է մասնակցում պատերազմին, Ադրբեջանը ոչ թե հերքեց, այլ Ռուսաստանին մեղադրեց կողմնակալության մեջ: Այնուհետեւ զինյալների մասին հաստատեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Ահաբեկիչների օգտագործման դեմ հայտարարություններով հանդես եկան տարբեր երկրների ղեկավարներ, բայց Ադրբեջանի համար խիստ ցավոտ է, որ այդ մասին հատկապես Ռուսաստանն է ասում։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանի համար ցավոտ ՌԴ արձագանքը։ Բացի այն, որ Ռուսաստանն արդեն ավելի է կոշտացնում վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ՝ դա դիտելով նաեւ իր անվտանգության համար սպառնալիք, նաեւ Ռուսաստանն այս ընթացքում մի շարք եղանակներով աջակցություն է տրամադրել Հայաստանին։

Ի սկզբանե Ռուսաստանը փորձել է հակամարտության մեջ բռնել արտաքնապես չեզոք դիրք, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած իր երկրում ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական մեծ սփյուռքը, տնտեսական կապերը եւ այլն, սակայն ամենից կարեւորն է, որ Ռուսաստանը հանդիսանում է այս հակամարտության հիմնական արբիտրը եւ որպիսզի չկորցնի իր դիրքը եւ կարողանա միջնորդ լինել, հարցը լուծելու համար, պետք է հնարավորինս անկողմնակալ մնա։ Այդ դիրքը, անկասկած, ամենից շատ մեզ է ձեռնտու, մեզ, բնականաբար, ավելի լավ է հակամարտության արբիտրը լինի Ռուսաստանը, քան ցանկացած այլ երկիր։ Ռուսաստանն ամեն ինչ արեց եւ այսօր էլ անում է խաղաղության հաստատման համար, բայց Ադրբեջանը շարունակ տապալում է այդ ջանքերն ու պայմանավորվածությունները։ Սակայն չեզոքություն պահելը, հասկանալի կերպով, Ռուսաստանի մոտ մեծ դժվարությամբ է ստացվում, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը ռազմավարական գործընկեր է երկար տարիներ։ Ռուսները կաշկանդված են բացահայտ օգնություն ցուցաբերելու հարցում, սակայն ոչ հրապարակային դաշտում, հայկական կողմը մշտապես բավարարված է զգացել Ռուսաստանի աջակցությունից։

«Փաստ» թերթը, օրինակ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր,  որ «Այս ամբողջ ընթացքում չի եղել որեւէ դիմում կամ խնդրանք, որը Ռուսաստանի կողմից մերժված լինի: Բոլոր հարցերը քննարկվել են բացառիկ օպերատիվությամբ եւ լուծում ստացել առավելագույն հնարավորության սահմաններում, ինչի արդյունքները ժամանակի ընթացքում իրենց զգացնել են տալիս»: Ընդ որում, ըստ մամուլի, խոսքը ոչ միայն պաշտոնական խողովակների մասին է, այլեւ այն դիմումների, խնդրանքների  եւ առաջարկությունների, որոնք արվել են Հայաստանի ոչ իշխանական ուժերի կողմից, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի եւ այդ երկրի քաղաքական էլիտայի հետ:

Իրոք, կան նաեւ ոչ պաշտոնական շրջանակներ ու կապեր, որոնք ձեւավորվել են տարիներ շարունակ, ու այժմ էլ շնորհիվ այդ կապերի, կոնկրետ արդյունք են բերում ի շահ մեր երիկրի։ Այսինքն, հատկապես հիմա հայ-ռուսական հարաբերությունները գործում են ծանրաբեռնված ռեժիմով։

Բնականաբար, ամեն ինչի մասին չէ, որ խոսվում է, ու այդպես էլ պետք է լինի այս փուլում։ Բայց երբ բացահայտ չի ասվում այսինչ աջակցության մասին, չի նշանակում, թե դա չկա։

Հատկապես շատ հակառուս անձինք, որոնք սնվում են հայտնի արեւմտյան շրջանակներից, հանրության մոտ Ռուսաստանի նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծելու համար չեն խնայում ջանք ու եռանդ, մարդկանց մեջ հարցեր են առաջացնում, թե՝ «էդ չե՞ն ռուսները», «ռուսները ի՞նչ արին, որ», «ռուսները ձեռքերը լվացել են ու Հայաստանից յան տվել»։ Այդ մարդիկ պարզապես իրենց գործն են անում, բնականաբար՝ ոչ առանց շահի ու բնականաբար՝ չմտածելով երկրի շահի մասին։

Այս ընթացքում, պետական մակարդակով Հայաստանը որեւէ դժգոհություն չի հայտնել Ռուսաստանից որեւէ քայլի վերաբերյալ։ Ավելին, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները մշտապես ընդգծում են ՌԴ առանցքային դերը եւ չեն մոռանում միշտ շեշտել եղբայրական հարաբերությունների ու օժանդակության մասին։ Օրերս ունեցած հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ այս առումով մենք զգում ենք նրա աջակցությունը: Բայց Ռուսաստանը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որի խնդիրն է լինել միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, այսինքն՝ միջնորդ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Եվ նրա դիրքորոշումները եւ որոշումները տեղավորվում են այս ամպլիտուդի մեջ: Մենք, այո՛, զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ զգում ենք Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Մենք տեսնում ենք այդ միջնորդական ջանքերը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ հարցի խաղաղ կարգավորման հասնելու համար»:

Նոյեմբերի 7-ին գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է․  «Չունենք որեւէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային եւ դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաեւ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից»։

Իսպանական EFE լրատվական գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Թվիթերի իր էջում հրապարակեց Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից հատված, որում Հայաստանի ղեկավարը նշում է․ «Ռուս սահմանապահները միշտ կանգնած են Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի սահմանին։ Եվ հիմա, երբ իրավիճակը զարգանում է, նրանք տեղակայվել են նաեւ հարավ-արեւելյան եւ հարավ-արեւմտյան հատվածում։ Ուղիղ պաշտպանությունից բացի դա նաեւ զսպող նշանակություն ունի, եթե Ադրբեջանը նպատակ ունի Նախիջեւանի հետ միջանցք բացել»:

Ռուսական կողմը բազմիցս նշում է, որ Հայաստանի դեմ ցանկացած ոտնձգության դեպքում իրենք ոչ մի վայրկյան չեն սպասի օգնելու հարցում։

Այս օրերին կարդում ենք, որ այսինչ շրջանի պաշտպանության ժամանակ երկինքը դարձավ պաշտպանված եւ իրավիճակ փոխվեց, այսինչ հատվածում միանժամանակ մի քանի թուրքական անօդաչու տապալվեց, այսինչ գհատվածում նոր զինատեսակներ սկսեցինք օգտագործել, որը փայլուն արդյունք գրանցեց։ Դրանք, բնականաբար, օդից վերցված բաներ չեն ու դա հենց այնպես ի հայտ չեն գալիս։

Պատերազմի այս ողջ ընթացքում Ռուսաստանի ցուցաբերած աջակցությունը, ըստ տարբեր աղբյուրների, շատ ավելի մեծածավալ է, քան անգամ Սովետական տարիներին։

Այս ամենը գալիս է վկայելու, որ մեր երկրում միշարք հայտնի հակառուսների ջանքերն անցնում են ապարդյուն․ չնայած նրանց ամենօրյա աշխատանքին ու տանջանքներին, Ռուսաստանը կատարում է դաշնակցային հարաբերություններից բխող ու չբխող մի շարք քայլեր։

Ինչո՞ւ ենք այս մասին նշում, որովհետեւ, կրկնում ենք, ակտիվացել են հակառուս շրջանակները, սորոսական շրջանակները, հատկապես հիմա, երբ Սորոսը ոչ միայն Թուրքիային աջակցելու կոչ է անում Ռուսաստանի հետ հակամարտության հարցում, այլեւ աջակցում է նաեւ Ադրբեջանին»։

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի