Մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում. կատարվում են մաքրման աշխատանքներ. Շուշիի քաղաքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուշիում մարտերը շարունակվում են. մաքրման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Գիշերը ռմբակոծվել է մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «Պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,- ասաց Արծվիկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում։
Քաղաքապետը չի կասկածում Շուշին ոչ միայն հայկական է մնալու, այլեւ վերականգնվելու է կայծակնային արագությամբ. «Աստված առաջ Շուշին սարքվելու է, այն պատմության մեջ եղել է»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



