Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական զինված ուժերի մասին գումարի դիմաց Ադրբեջանին տեղեկություններ տված անձը կալանավորվել է․ ԱԱԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ․ Ս․-ն կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Մամուլի կենտրոնից նշեցին, որ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին,  որ ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների  կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաեւ մարդկային կորուստների եւ այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները եւ դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ։

Ընդ որում,  որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ ԶՈւ-երում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու եւ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը սակայն նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը:

Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին․ Ռուբիոն ներկայացրել է Թրամփին Հայաստան կատարած այցի արդյունքները «Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Առաջին ալիքը հրապարակել է «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մասնակիցների ցանկը «Արարատ-Արմենիան» ստացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը (տեսանյութ) Մայիսի 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու ՀՏ Հայկոն և Գևորգ Գասպարյանը նվաճել են Էվերեստի գագաթը Մեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանՄԻՊ-ը ծանոթացել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոնի շահառուների իրավունքների իրացման գործընթացին Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆ Վարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանՏարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ Մեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄայիսի 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Մենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետՄայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ Սիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանԵրևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՀՀ - ի ամենամեծ ներդրողը մենք ենք․ Սամվել ԿարապետյանԿարկուտ կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայաստանի առաջնությունն ավարտված է․ հայտնի են արդյունքները Մեր խոսքը գործ է․ ԿարապետյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԴարձիր միլիոնուկեսից մեկը․ Սամվել ԿարապետյանՓորձագետը նախազգուշացրել է Հայաստանի տնտեսության մեջ վտանգավոր միտումների մասին Ժողովուրդ ջան պետք է գնալ ընտրատեղամաս, ունենանք մեծ մասնակցություն, ցույց տանք, որ որոշողը` Ժողովուրդն է․ գնանք ընտրությունների, որ դրանք չգան․ Արամ ՎարդևանյանՓաշինյան, դու և Ալիևը բավականին սինխրոն եք գործում․ Ալիկ ԱլեքսանյանՌուսաստանը դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը «Լացիոն» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության մասին Վանաձոր.փոփոխությունների ալիքն անկասելի է․ Մամիկոն ԱսլանյանԻ՞նչ կլինի մանկապարտեզներում, երբ ադրբեջանցիները գան․ «Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ Մենք չունենք դժգույն ոչ մի տարածք․ Սամվել ԿարապետյանԿունենանք ուրիշ Շիրակի մարզ․ Սամվել ԿարապետյանԵրևանում բախվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները Զգուշացում․ մայիսի 27-28-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 109 առևտրային նավ վերաուղղորդվել է. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Մեկ ունենք միայն մի ընտրություն և այդ ընտրությունը Պարոն Կարապետյանն է․ Ռուբեն ՄխիթարյանԲաց խոսակցություն բիզնեսի հետ․ Հրաչյա Ռոստոմյան«Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված է «Նյուքասլի» խաղացող Էնթոնի Գորդոնի ծառայություններով Սամվել Կարապետյանի հանդիպումը Շիրակի մարզի բնակիչների հետՍամվել Կարապետյանը Գյումրիում տիրող աղքատության մասինՀանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ Ծաղիկներս ստիպված պիտի թափեմ, արտահանում չկա. Նիկո´լ, դու´ ես մեղավորըՄբապեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ճանաչվել է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ Դոմուսը Արիստոնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում