Ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ. ՏԱՍՍ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս խաղաղապահներին տեղափոխող առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահների տեղափոխումն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելության կատարման տարածք, օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում էին խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, ավտոմոբիլային տեխնիկան, զրահափոխադրիչները և նյութական ռեսուրսները», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



