Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ ինքնաթիռները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւլյանովսկից Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ Իլ-76 ինքնաթիռները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասներեքերորդ և տասնչորսերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցները և զրահափոխադրիչները»,- նշվում է հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



